Վասիլի Կանդինսկի
Ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից
(1866 – 1944)
1895 թվականին քսանինը տարեկանում Կանդինսկին առաջին անգամ տեսնում է ֆրանսիացի իմպրեսիոնիստների մի ցուցահանդես, որն էլ վճռորոշ է լինում նրա կյանքում։ Նա թողնում է իրավաբանի մասնագիտությունը և մեկնում է Մյունխեն` նկարչություն ուսանելու։ Մյունխենի ակադեմիայում Կանդինսկին աշակերտում է Ֆրանց Ֆոն Շտուկին։