Արթյուր Ռեմբո
Ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ
(1854 – 1891)
Ռեմբոյի կարճատև գրական գործունեությունը (1870-1873) եղել է համակ ըմբոստացում և սուր ծաղր՝ ուղղված Երկրորդ կայսրության, կրոնի, քաղքենիության դեմ։ Բանաստեղծը հասարակության վերակառուցման հույսը կապել է Հանրապետության հետ։