Հեղինակ | Մարկ Բլոկ |
---|---|
Տեքստը հրատարակության պատրաստե | Էտիեն Բլոկ |
Առաջաբան | Ժակ Լը Գոֆֆ |
Թարգմանություն | Շուշան Մակարյան |
Հոդված և ծանոթագրություններ | Սմբատ Հովհաննիսյան |
Խմբագիր | Սմբատ Հովհաննիսյան |
Հրատարակչություն | Անտարես, Սարգիս Խաչենց - Փրինտինֆո |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2018 |
Էջեր | 389 |
Ֆորմատ | 130x205 մմ |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | Ծանր գրքեր |
Զանգվածը | 750 գ |
«ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ» գրադարանի հերթական հատորը ներկայացնում է Աննալների պատմագիտական դպրոցի հիմնադիր հայրերից մեկի՝ XX դարի ֆրանսիացի խոշորագույն պատմագետ Մարկ Բլոկի «Պատմության պաշտպանական, կամ պատմաբանի արհեստը» անավարտ կոթողային աշխատությունը` հրատարակված հետմահու (1949) Լյուսիեն Ֆևրի ջանքերով: Բլոկի ոչ բոլոր ձեռագրերն են հասանելի եղել Ֆևրին, և նա տեքստային որոշ փոփոխություններ է արել: Գրքի հրատարակության հիսնամյակի կապակցությամբ Մարկ Բլոկի որդին՝ Էտիեն Բլոկը լույս է ընծայել աշխատության նոր՝ Ֆևրյան խմբագրումից զերծ տարբերակը, որն էլ հիմք է ծառայել հայերեն թարգմանության համար: Ընդ որում, այդ հրատարակության առաջաբանը գրել է Աննալների դպրոցի ականավոր ներկայացուցիչ, ֆրանսիացի մեծ պատմագետ Ժակ լը Գոֆֆը: Բլոկն այս երկը սկսել է գրել 1941-1943 թվականներին՝ մշակման աշխատանքները շարունակելով անգամ գերության մեջ (1944): Հեղինակը քննարկում է ինչպես պատմագիտության նպատակի, առարկայի և մեթոդների, այնպես էլ պատմագետի ինքնըմբռնման և մտածելակերպի հիմնախնդիրները:
Թարգմանությունը ուղեկցվում է ընդարձակ ուսումնասիրությամբ և հանգամանալից ծանոթագրություններով:
Reviews
There are no reviews yet.