Միխայիլ Բախտին
Ռուս փիլիսոփա, մշակութաբան, եվրոպական մշակույթի և արվեստի տեսաբան, լեզվի, եվրոպական վեպի պատումի և ժանրի վիպական (էպիկական) ձևի (ֆորմայի) հետազոտող:
(1895 – 1975)
Բախտինը եվրոպական վեպի նոր տեսության, այդ թվում՝ գեղարվեստական երկում բազմաձայնության (պոլիֆոնիա) հայեցակարգի հիմնադիրն է: Ուսումնասիրելով Ֆրանսուա Ռաբլեի վեպի գեղարվեստական սկզբունքները՝ Բախտինը զարգացրեց ժողովրդական ունիվերսալ ծիծաղի մշակույթի տեսությունը: Հենց Բախտինին են պատկանում գրականագիտական այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են բազմաձայնությունը, ծիծաղի մշակույթը, քրոնոտոպը, կառնավալացումը, մենիպեան: