Գիրքն ընդգրկում է անտիկ դիցաբանության կարևորագույն և ամենաամբողջական աղբյուրներից մեկի` Ապոլլոդորոսի «Դիցաբանական գրադարան»-ի (մ.թ. I–II դդ.) հին հունարենից հայերեն թարգմանությունը` ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Դրանցում քննարկվում են առեղծվածային հեղինակի և նրա երկի հետ կապված խնդիրներ, ներկայացվում առասպելական պատմությունների ու դրվագների զանազան տարբերակներ, նշվում դրանց հիմնական աղբյուրները: Նաև մեջբերվում են հին հունական առասպելների առավել ուշագրավ հիշատակումները հայ միջնադարյան ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ: «Դիցաբանական գրադարան»-ի առաջին հայերեն թարգմանության այս պատկերազարդ հրատարակությունն ընթերցողին կարող է ծառայել իբրև անտիկ առասպելաբանության մի ինքնատիպ հանրագիտարան:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.