Արծրուն Հովհաննիսյան
Ռազմական վերլուծաբան-փորձագետ
(Ծնվ. 1980)
Արծրուն Հովհաննիսյանն իր աշխատություններում փորձ է կատարում նորովի իմաստավորել քսաներորդ դարի պատերազմներն ու ռազմական գործողությունները, ցրել տարածված միֆերն ու կարծրատիպները՝ վերջնական նպատակ ունենալով զերծ պահել ՀՀ զինված ուժերը այդ կարծրատիպներին կուրորեն հետևելուց, ինչը կարող է իրական կյանքում ծանր հետևանքների հանգեցնել: Շատ մասնագետների պնդմամբ, Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի անկախության շրջանի այն առաջին տեսաբաններից է, որի գործունեությունն ուղղված է հայկական բանակում ժամանակակից ռազմա-տեսական ձեռքբերումների կիրառմանը: