20 վառ աֆորիզմ իմաստուն Ջոն Ֆաուլզից
![John-Fauls-02](https://bookmark.am/app/uploads/2021/01/John-Fauls-02.jpg)
Ջոն Ֆաուլզն անգլիացի ինտելեկտուալ գրող է, վիպագիր և էսսեիստ, XX դարի գրականության պոստմոդեռնիզմի ամենավառ ներկայացուցիչների մեկը: Իմաստուն մենակյաց է, ով իր կյանքի մեծ մասն անցկացրել է ծովափին գտնվող իր տանը, զբաղվել է գրականությամբ:
Այս հավաքածուում մեկտեղված են հեղինակի ամենաարդիական և իմաստուն աֆորիզմները:
1. Չի կարելի ատել նրան, ով ծնկի է իջած: Նրան, ով առանց քեզ մարդ չէ:
«Մոգը»
2. Մեր խնդիրներն իրենց ներկայացնում են այն, ինչ մենք են մտածում:
3. Մեզանից յուրաքանչյուրը կղզի է: Հակառակ դեպքում մենք վաղուց խենթացած կլինեինք: Կղզիների միջև նավեր են լողում, ինքնաթիռներ են թռնում, հեռախոսալարեր են քաշված, մենք շփվում են ռադիոյով. ամենն, ինչ կուզեք: Մենք մնում ենք կղզիներ, որոնք կարող են սուզվել կամ ոչնչացվել:
«Մոգը»
4. Աղջիկը, ով զգում է, որ իր կարիքն ունեն, արդեն մեկ քառորդով սիրահարված է:
«Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին»
5. Եթե դու կարող ես արտահայտել քո զգացմունքները, դա չի նշանակում, որ դրանք խորը չեն:
![John-Fauls-03](https://bookmark.am/app/uploads/2021/01/John-Fauls-03.jpg)
6. Մարդը կարող է կառուցել ավելի լավ «ես» միայն անցյալի փլատակների վրա:
«Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին»
7. Լույսը չի կենտրոնանում միայն մեկ մարդու վրա, և չի կարելի հանձնվել զառերի մեկ անհաջող դասավորությունից: Քաղաքի երկաթե բռունցքի մեջ որքան էլ խղճուկ թվա կյանքը, հարկավոր է պինդ մնալ: Եվ կրկին դուրս գալ անհատակ, աղի, անտարբեր օվկիանոս:
«Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին»
8. Կարծում ես՝ ես ամբողջ երեկո կսպասեի՞ ինչ-որ մեկին, բացի քեզանից: Կարծում ես՝ կվերադառնայի՞ այսօր արդյոք ինչ-որ մեկի մոտ, բացի քեզանից:
«Մոգը»
9. Քաղաքակրության հիմնական օրենքը. մարդու խոսքը չի կարելի բառացի հասկանալ:
«Մոգը»
10. Պատերազմական տարիների փորձի վրա ես վերջնական պարզեցի ինձ համար հումորի զգացողության նշանակությունը: Դա ազատության ցուցադրություն է: Քանի որ ազատ է միայն նա, ով ժպտալ գիտի:
«Մոգը»
11. Այն, ինչ չի եղել, հնարավոր չէ վերակենդանացնել:
«Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին»
12. Յուրաքանչյուր իրեն հարգող գիտություն արվեստ է: Եվ յուրաքանչյուր իրեն հարգող արվեստ գիտություն է:
«Մոգը»
![John-Fauls-04](https://bookmark.am/app/uploads/2021/01/John-Fauls-04.jpg)
13. Դուք երջանկություն չեք բերի մարդկանց մեծամասնությանը՝ ստիպելով նրանց վազել ավելի շուտ, քան նրանք կսովորեն քայլել:
«Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին»
14. Լրիվ օտար մարդը, այն էլ հակառակ սեռի, հաճախ լինում է ամենաարդար դատավորը:
«Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին»
15. Կարծում եմ՝ քսանհինգն ամենաբարդ և ցավոք տարիքն է: Եվ քեզ համար, և շրջապատի: Դու կարող ես գիտակցել, քեզ հետ վարվում են, ինչպես մեծահասակի հետ: Բայց լինում են հանդիպումներ, որոնք քեզ ետ են բրդում մանկություն, քանի որ քո փորձառությունը չի բավականացնում դրանց կարևորությունը գիտակցելու համար:
«Մոգը»
16. Որքան ուզում ես կարդա, որքան ուզում ես եզրակացություններ արա, միևնուն է ոչինչ չի փոխարինի սեփական փորձառությանը:
«Սև փայտից աշտարակը»
17. Մարդու հոգին տիեզերք կոչվելու ավելի շատ իրավունք ունի, քան հենց տիեզերքը:
«Մոգը»
18. Բայց որքան էլ դուք փորձեք ներկայացնեք Ձեր անձը, ոչինչ չի ստացվի, եթե այդ անձը ներկայացնելու իմաստ չկա:
19. Ատելությունն ու ջղայնությունը ճոխություն են, որը մենք ի վիճակի չեն մեզ թույլ տալ: Ով էլ որ մենք լինենք:
«Սև փայտից աշտարակը»
20. Մուրաբա, քաղցր փոփոխություններ չես ստանա, մինչև հաց չուտես, սպասման չոր կտորներ:
«Մոգը»