1942 թիվ։ Լիսաբոնի Կաի նավահանգստում մի տղամարդ սևեռուն նայում էր նավին։ Նա գերմանացի էմիգրանտ էր։ Ամերիկա մեկնող նավը՝ տապան, Ամերիկան Արարատ լեռ էր էմիգրանտների համար։ Նրան է մոտենում մի տղամարդ և նավի երկու տոմս նվիրում՝ փոխարենը խնդրելով այդ գիշեր իրեն մենակ չթողնել և լսել իր պատմությունը, որ սկսվում էր 1933-ին՝ Օսնաբրյուքում, և ավարտվում այդ գիշեր Լիսաբոնի Կաի նավահանգստում՝ Եվրոպայի փախստականների վերջին թաքստոցում։ Նավը, որ կանգնած է Տեժուում և որ իր փրկությունը պիտի լիներ, այլևս ոչ մի արժեք չունի, քանի որ կորցրել է կնոջը, հանուն որի իր համար թանկ էր ազատությունը։

Ռեմարկի այս վեպը, որ լույս տեսավ 1963-ին, ճշմարտապատում նկարագրությունն է էմիգրանտների դժխեմ ճակատագրի, իսկ սերն ու մահը գոյության պարտադիր ուղեկիցներն են։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Լիսաբոնի գիշերը | Էրիխ Մարիա Ռեմարկ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են