«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Զապէլ Եսայեանի «Աւերակներուն մէջ» գիրքը: Այս ուղեգրությունը նախաեղեռնյան ժամանակաշրջանի այն հազվագյուտ իրապատում ստեղծագործություններից է, որտեղ պատկերված են հայությանը սպասվող ապագա մղձավանջը՝ գեղարվեստական յուրօրինակ լեզվով և արտահայտչամիջոցներով՝ ավելի տեսանելի դարձնելով Ադանայի կոտորածների զարհուրելիությունը:

«Մոռնա՛լ անցեալը, ի՜նչ ոսկեզօծ ստութիւն… սպանել զայն մեր յիշողութեան բջիջներուն մէջ, երբ մեր ծնած ատենը մեզի հետ կը բերենք զա՛յն… անկարելի, անկարելի բան է ատ. ո՛չ մէկ ատեն չեն յաջողած թումբ կանգնեցնել բնութեան անթափանցելի եւ իմաստուն տրամադրութեանցը դէմ…: Աշխարհիս բոլոր բռնապետները միացած անկարող են մարդկային կամքին անբռնաբարելի եւ անշօշափելի զօրութեան դէմ: Արիւնն իր առանձին օրէնքներն ունի, որուն իշխանութենէն չենք կարող ազատիլ, ի՞նչ դաշինք եւ ի՞նչ համարձակութիւն կրնար մեզի մոռցնել տալ անցեալը, երբ անիկա կ’ապրի մեր արւինին ամէն մէկ կաթիլին մէջ: Քնացնել ու օրօրել զայն իր բնական ձգտումներուն օտար երազներով, ահա ի՛նչ որ կը յաջողինք առաջ բերել ժամանակի մը համար…»:
Զապէլ Եսայեան, «Աւերակներուն մէջ»

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Աւերակներուն մէջ | Զապէլ Եսայեան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...