4,900 ֏
Թարգմանություն | Արտավազդ Եղիազարյան |
---|---|
Հրատարակչություն | Անտարես |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2015 |
Էջեր | 94 |
Ֆորմատ | 280x240 մմ |
ISBN | 978-9939-51-767-4 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 848 գ |
«Բիթլզ». Գրավիչ ճամփորդություն լեգենդար քառյակի հետ` կիսադատարկ ակումբներից մինչև համաշխարհային փառք և միլիոնների պայմանագրեր: «Անտարես» հրատարակչությունն առաջարկում է նոր գիրք Դը Բիթլզ խմբի մասին:
«Դը Բիթլզ»-ը բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ՝ կազմավորված Լիվերպուլում, 1960 թվականին։ Խմբի անդամներն են Ջոն Լենոննը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը։ Կարճ ժամանակում Բիթլզը լայն ճանաչում ձեռք բերեց՝ դառնալով Մեծ Բրիտանիայի և ամբողջ աշխարհի կարևորագույն և ազդեցիկ երաժշտական խումբը։ Սկզբնավորվելով սքիֆֆլից, բիթից և 1950-ականների ռոքնռոլից՝ Բիթլզը հետագայում տարբեր երաժշտական ժանրեր փորձարկեց․ փոփ-բալլադներից և հնդակական երաժշտությունից մինչև փսիխոդելիկ ու ծանր ռոք՝ հաճախ նորարական եղանակներով ներմուծելով դասական և ոչ ավանդական երաժշտական տարրեր։ 1963 թվականին սկսվեց խմբի հսկայական տարածումը՝ «բիթլամանիան»։ Երգահաններ Լենոնի և ՄաքՔարթնիի գլխավորությամբ խմբի երաժշտությունը աճեց, զարգացավ և դարձավ փոփ երաժշտության էվոլյուցիայի և 1960-ականների հակամշակութային զարգացման անբաժանելի մասը։ Քանի որ խմբի անդամները շարունակում էին ազդեցություններ կրել զանազան մշակութային աղբյուրներից, նրանց երաժշտական և լիրիկական կենսափորձը աճեց, և նրանց ընդունում էին որպես դարի հասարակամշակութային շարժման մարմնացումներ։
«Բիթլզ»-ը իր հեղինակությունը ստեղծեց 1960 թվականից սկսած՝ երեք տարի շարունակ Լիվերպուլի և Համբուրգի ակումբներում ելույթներ ունենալով։ Այդ ժամանակ խմբի բաս-կիթառահարը Սթյուարթ Սաթքլիֆն էր։
Reviews
There are no reviews yet.