Եղիշե Չարենց ի սույն եռահատորյակն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմներ) և օրագրերը: Տպագրված երկերը ժամանակին լոյս են տեսել գրողի երկհատորյակում (Մոսկվա, 1922), առանձին գրքերում, «Էպիքական լուսաբաց» (1930) և «Գիրք ճանապարհի» (1933-1934) ժողովածուներում, այնուհետև ընդգրկվել վեցհատորյակում (1962-1968, կոզմող՝ Ալմաստ Զաքարյան): Չարենցի կյանքի օրոք չտպագրված ժառանգությունն ամփոփված է «Անտիպ և չհավաքված երկեր» (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), «Նորահայտ էջեր» (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) և «Գիրք մնացորդաց» (2012, կազմող՝ Դավիթ Գասպարյան) հավաքածուներում:

Սույն հատորում ընդգրկված են «Էպիքական լուսաբաց» և Գիրք ճանապարհի» (1933-1934) ժողովածուները և «Լիրիքական անտրակտ» շարքը: Հասցեագրված է բոլորին, բոլորին, բոլորին…

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ընտիր երկեր չորս հատորով. հատոր Բ | Եղիշե Չարենց”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...