+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
Հեղինակ | Ալեքս Մայքլիդիս |
---|---|
Օրիգինալ անուն | The Maidens |
Հրատարակչություն | Newmag |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 448 |
Ֆորմատ | 145x223 մմ |
ISBN | 978-9939-884-33-2 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | Մի շնչով կարդացվող |
Զանգվածը | 553 գ |
«Կուսերը». Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները:
Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը:
Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Եվ ինչո՞ւ է շարունակ վերադառնում կույս Պերսեփոնեի ծեսերին ու Անդրաշխարհի ուղեւորությունների թեմային:
Հերթական դին հայտնաբերելուց հետո Ֆոսկայի մեղքն ապացուցելու գործում Մարիանայի սեւեռուն գաղափարն ուղղակի անկառավարելի է դառնում՝ սպառնալով հողին հավասարեցնել նրա հեղինակությունն էլ, մտերմագույն հարաբերություններն էլ: Մարիանան վճռում է մարդասպանին խանգարել ամեն կերպ, նույնիսկ սեփական կյանքի գնով:
Կարինե –
Հրաշալի ստեղծագործություն է, իսկապես մի շնչով կարդացվող, առատ հետաքրքիր իրադարձություններով, որոնք ընթերցողին չեն թողնում կտրվել գրքից և կարդալ մինչև այն ավարտվի: