Հեղինակ | Միգել Անխել Աստուրիաս |
---|---|
Թարգմանություն | Կառա Չոբանյան |
Խմբագիր | Զավեն Բոյաջյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Նոբելյան մրցանակակիրներ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 312 |
Ֆորմատ | 148x210 մմ |
ISBN | 978-9939-76-716-1 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | 20-րդ դարի կարևոր գրքերը |
Զանգվածը | 440 գ |
Գվատեմալացի հռչակավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «մոգական ռեալիզմի» ռահվիրա Միգել Անխել Աստուրիասի «Պարոն Նախագահ» գլուխգործոցը, որ լույս է տեսել 1946-ին, ոչ միայն բռնապետների թեմայով գրված լատինամերիկյան կարևորագույն վեպերից է, այլև ամբողջ համաշխարհային գրականության ամենաառանցքային գործերից մեկը:
Հեղինակը պատկերում է անհայտ երկիր, անանուն, սակայն իրական նախատիպ ունեցող մի բռնապետի և իր պատմությունը հյուսում՝ ներկայացնելով նրա տմարդի ու դաժան գործողություններից մի քանիսը միայն՝ ցույց տալով, թե ինչպես կարող են դրանք կործանել անհատների կյանքը և ազդել ամբողջ հասարակության վրա: Վեպն իրական հիմքեր ունի. հեղինակը վկա է եղել, թե ինչպես է տանջամահ արվել իր երկրի բռնապետ նախագահի քաղաքական հակառակորդներից մեկը՝ հավատացած, թե կինն անհավատարիմ է եղել իրեն:
Reviews
There are no reviews yet.