Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
4,150 ֏
| Հեղինակ | Գեղամ Մելիքբեկյան |
|---|---|
| Հրատարակչություն | Անտարես |
| Մատենաշար | Ճանաչենք միասին |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2006 |
| Էջեր | 64 |
| Ֆորմատ | 210x300 մմ |
| ISBN | 200-1106-00-000-8 |
| Լեզու | Հայերեն |
| Զանգվածը | 503 գ |
«Իմ առաջին ատլասը». Երկիր մոլորակն իր աշխարհագրությամբ, քաղաքական բաժանմամբ, տնտեսությամբ, ժողովուրդների սովորություններով ու առանձնահատկություններով, արտասովոր երևույթներով ու բացառիկ իրադարձություններով… Եվ սա դեռ ամբողջը չէ: «Իմ առաջին ատլասը» գրքում ներկայացված են նաև տեղեկություններ աշխարհի ամենաերկար գետի, ամենաբարձր լեռան ու ջրվեժի, ամենակարճահասակ ազգության, ամենափոքր պետության, ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցների և այլ ամենա-ամենա-ամենաների մասին: Առավել ծավալուն են ներկայացված հայ ժողովրդի անցյալն ու ներկան, մեր պատմության ու մշակույթի կարևորագույն դրվագները:Նախատեսված լինելով երեխաների ու պատանիների համար` միաժամանակ «Իմ առաջին ատլասը» գիրք է բոլորի համար: Գիրք, որը Ձեր և Ձեր երեխաների ժամանակը կդարձնի բովանդակալից, կհարստացնի իմացական ոլորտը, աշխարհի մասին ունեցած պատկերացումները կդարձնի առավել շոշափելի և իրական: Սա նաև գիրք է, որտեղ բոլոր ազգերի ու ժողովուրդների համար Երկիր մոլորակը դիտարկվում է որպես մեկ միասնական տուն, որպես մեկ ընտանիք, ինչն, անշուշտ, համահունչ է 21-րդ դարի ոգուն:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.