«Երկա՞ր»

ընկեր հայրենիք

ես էս հայրենիքից
գլուխ չեմ հանում,
և երդվում եմ,
չեմ էլ ուզում գլուխս
հանել էս հայրենիքից,
էս հայրենիքի համար
խելքից դուրս շատ զինվոր է ծակծկվել,
խելքից դուրս շատ հույսեր է ծածանվել
էս հայրենիքի համար,
ներողություն եմ խնդրում, ընկեր հայրենիք`
քեզ թերի ճանաչելու,
քեզ թերի սիրելու
և քո շուրջ այսքան ճշգրիտ
սխալ մեծանալուս համար,
հիմա գիտեմ`
այն անտեր ու դուս
վաղվա համար,
մեզ այսօր`
մի նոր բան է պետք,
խելառ մի բան
ոնց հրաշքը,

և այն մեզ պետք է
հացի կամ ջրի պես,
հազվադեպ՝
գոնե կյանքի պես
մեզ պետք է այն:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Երկա՞ր | Եր Կար”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...