3,900 ֏
Հեղինակ | Ռիչարդ Ֆեյնման |
---|---|
Թարգմանություն | Հոմերոս Երիցյան |
Հրատարակչություն | Զանգակ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 240 |
Ֆորմատ | 140x210 մմ |
ISBN | 978-9939-68-909-8 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 394 գ |
«Ֆիզիկական օրենքների բնույթը» գրքում ընդգրկված յոթ դասախոսությունները նշանավոր ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը կարդացել է Կորնելյան համալսարանում մեծ լսարանի առաջ, ևս մեկը 1965 թ. նրա արտասանած Նոբելյան ճառն է։ Դասախոսությունների առանցքում բնության հիմնարար օրենքները, դրանց հայտնագործումն ու առանձնահատկություններն են։ Կիմանաք նաև, թե որքան դժվար են արվում հայտնագործությունները, որքան ջանք, աննկուն կամք և համբերատարություն է պետք դրսևորել ֆիզիկոսին մինչև վերջնական հաղթանակը։ Լույսընծայումից հետո գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել տարիքային տարբեր խմբերի և տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց շրջանում, որոնք հետաքրքրված են այս գիտությամբ, քանզի շարադրանքը պարզ է և ընկալելի։
Ֆեյնմանը մշակել է լայնորեն օգտագործվող պատկերային սխեմա՝ ներատոմային մասնիկների վարքագծի և մաթեմատիկական արտահայտությունների համար, որը հետագայում հայտնի դարձավ, որպես Ֆեյնմանի դիագրամ։ Իր կյանքի ընթացքում Ֆեյնմանը դարձավ աշխարհի ամենահայտնի գիտնականներից մեկը։ Ըստ 1999 թվականին Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքների Ֆեյնմանը ճանաչվել է որպես աշխարհի ամենահայտնի ֆիզիկոսներից մեկը։
Ֆեյնմանը երկրորդ համաշխարհային պատերազմում աջակցել է ատոմային ռումբի զարգացմանը և հասարակությանը հայտնի է դարձել 1980-ականներին, որպես «Ռոջերս Քոմիշիոն»-ի անդամ, որը ուսումնասիրում էր Չելենջեր տիեզերանավի աղետը։ Ֆեյնմանը իր տեսական ֆիզիկայի աշխատանքից զատ հաշվի էր առնում նաև քվանտային հաշվարկների դաշտը։
Reviews
There are no reviews yet.