«Օտարերկրուհին» վիպակի գործողությունը ծավալվում է Նյու Յորքի ռուսական շրջանում, որտեղ հաստատվել են ռուսական արտագաղթի «երրորդ ալիքի» ներկայացուցիչները: Կերպարների թվում են ֆոտոստուդիայի սեփականատեր Եվսեյ Ռուբինչիկը, որն արդեն իննը տարի վճարում է իր ձեռնարկության պարտքերը, «Դնեպր» խանութի սեփականատեր Զյամա Պիվովարովը, որը տեղի բնակիչներին մատակարարում է Վոլոգդայի յուղ և Ռիգայի շպրոտ, այլախոհ Կարավաևը, որին Ամերիկայում պակասում են «մարքսիզմը և պատժիչ մարմինները», անշարժ գույքի առևտրական Արկաշա Լերները, որն ունի «նյութական բարեկեցության յուրահատուկ շնորհ»:

Վիպակի գլխավոր հերոսուհին Մարուսյա Թաթարովիչն է: Լինելով նոմենկլատուրային ծնողների դուստր՝ նա ԽՍՀՄ-ից հեռանալու ակնհայտ պատճառ չուներ: Սակայն ինչ-որ պահի երիտասարդ կնոջը թվացել է, որ «ամեն ինչ արդեն եղել է», և մի օր նա որդու հետ վայրէջք է կատարել Քենեդիի անվան օդանավակայանում…

«Օտարերկրուհին» Սերգեյ Դովլաթովի վիպակն է, որը գրվել է 1985 թվականին Նյու Յորքում և առաջին անգամ հրատարակվել է «Russica Publishers» հրատարակչությունում 1986 թվականին: Հեղինակի առաջին գեղարվեստական գիրքն է Ամերիկայում կյանքի մասին:

Հեղինակի խոսքով՝ այս գիրքը, ինչպես և ավելի ուշ ստեղծված «Մասնաճյուղը», բոլորովին էլ Ամերիկայի մասին չէ, քանի որ «դրանցում կենտրոնական կերպարներ են մնում ռուս գաղթականները:

2013 թվականին Աշդոդի «Կոնտեքստ» թատրոնը (Իսրայել) բեմադրել է «Օտարերկրուհին» ներկայացումը (բեմական տարբերակի հեղինակ՝ Միխայիլ Տեպլիցկի):

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Օտարերկրուհին | Սերգեյ Դովլաթով”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...