Ինչպես էին հայտնի գրողները ստիպում իրենց աշխատել
![Հայտնի գրողները. ետնանկար](https://bookmark.am/app/uploads/2022/02/Հայտնի-գրողները.-ետնանկար.jpg)
Բոլորի հետ էլ պատահում է, երբ նստում ես աշխատելու և ոչ մի կերպ չես կարողանում կենտրոնանալ: Որոշում ես թեյել, կարճ հոլովակ նայել կամ գիրք կարդալ: Իսկ աշխատանքն այդպես էլ մնում է:
Այս նյութի շնորհիվ կիմանաք՝ ինչպես էին հայտնի գրողները ստիպում իրենց աշխատել: Միգուցե Դուք էլ ինչ-որ բան փոխառեք:
Ագաթա Քրիստի
Դետեկտիվի թագուհին ո՛չ աշխատասենյակ ուներ, ո՛չ էլ անգամ աշխատասեղան: Նա գրում էր ննջասենյակում կամ ընթրիքի սեղանին: «Ես ամաչում էի ասել՝ «Գնում եմ գրելու»: Բայց երբ հնարավորություն էր լինում դուռը փակել ու առանձնանալ, որպեսզի ոչ ոք չխանգարի, ես մոռանում էի աշխարհում ամեն ինչ»,- ասել է հեղինակը:
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Հեղինակն իր առաջին վեպը գրել է մարզական ճամբարում թղթի կտորների վրա ծառայությունից ազատ ժամանակ: Ծառայությունից հետո նա սկսում է օգտագործել ալկոհոլ՝ որպես ոգեշնչման աղբյուր: Մինչև ճաշ քնում էր, երբեմն նաև գրում, իսկ գիշերներն անցկացնում էր գինետներում: Նա կարող էր մեկ անգամից մինչև 8000 բառ գրել: Դա հերիքում էր փոքրիկ պամտվածքի համար, բայց բավական չէր վիպակի համար: Երբ Ֆիցջերալդը գրում էր «Գիշերն անույշ է» վեպը, նա անընդհատ անընդհատ ալկոհոլի ազդեցության տակ էր:
Էռնես Հեմինգուեյ
Հեմինգուեյը ամբողջ կյանքում արթնանում էր լուսաբացին: Անգամ եթե նախորդ օրը խմում էր մինչև ուշ գիշեր, միևնույն է արթնանում էր ժամը վեցին: Աշխատում էր մինչև կեսօր ու հիմնականում կանգնած: Նա աշխատում էր տպագրական մեքենայով, հետո մատիտով նշումներ անում ու կրկին տպագրում: Ամեն օր նա հաշվում էր գրված բառերի քանակն ու գրաֆիկ կազմում:
Ջեյմս Ջոյս
Ջոյսը չուներ որևէ համակարգվածություն: Քնում էր մինչև ժամը տասը, նախաճաշում և սրճում էր մահճակալում, գումար էր վաստակում անգլերենի և դաշնամուրի դասերով, միշտ պարտքեր էր վերցնում և ցրում պարտապանների ուշադրությունը քաղաքականության մասին խոսակցություններով: «Ուլիսեսը» գրել է 8 տարում: Ընթացքում 8 անգամ հիվանդացել է և 18 անգամ տեղափոխվել Շվեյցարիա, Իտալիա և Ֆրանսիա: Այդ տարիների ընթացքում նա աշխատել է մոտ 20 հազար ժամ:
Հարուկի Մուրակամի
Մուրակամին արթնանում է ժամը 4-ին և 6 ժամ անընդմեջ գրում: Աշխատանքից հետո վազում է, լողում, կարդում և երաժշտություն լսում: Գրողը կարծում է, որ կրկնվող ռեժիմն օգնում է իրենց ընկնել տրանսի մեջ, որը շատ օգտակար է հեղինակի համար:
Վլադիմիր Նաբոկով
Նաբոկովը փոքրիկ տեքստեր էր գրում քարտերի վրա ու հավաքում դրանք: Ապա միացնում էր քարտերը՝ ստանալով գրքի գլուխներ: Իր հանրահայտ «Լոլիտան» հեղինակը գրել է մեքենայի ետևի նստարանին՝ համարելով, որ այնտեղ չկա աղմուկ և խանգարող հանգամանք: Ավելի մեծ հասականում Նաբոկովը չէր աշխատում ճաշից հետո, դիտում էր ֆուտբոլային հանդիպումներ, երբեմն խմում մեկ բաժակ գինի և թիթեռներ որսում:
Հայտնեք կարծիք