Ինչպես էր գրում համաշխարհային գրականության դասական Ջեկ Լոնդոնը, ով անդադար խմում էր
![Ջեկ Լոնդոն ետնանկար](https://bookmark.am/app/uploads/2022/02/Ջեկ-Լոնդոն-ետնանկար.jpg)
Գրողները նույնպես մարդիկ են և մարդկային արատները նրանց օտար չեն, այնպես որ զարմանալի չէ, որ գրականության աշխարհը լի է արբեցողներով: Նրանց շարքին են դասվում ալկոհոլիկ Էդգար Ալան Պոն, 18 տարեկանում արդեն մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործող Ուիլյամ Ֆոլքները, ամեն օր խմող Էռնեստ Հեմինգուեյը, հայտնի «գինետնային» բանաստեղծ Սերգեյ Եսենինը, ջինի սիրահար Սքոթ Ֆիցջերալդը, օղի սիրող Սերգեյ Դովլաթովը, ալկոհոլիզմի մասին հայտնի «Մոսկվա-Պետուշկի» գրքի հեղինակ Վենեդիկտ Երոֆեևը և շատ ուրիշներ:
Բայց նրանցից գլխավորն, իհարկե, «Սպիտակ ժանիք» և «Նախնիների կանչը» վիպակների, ինչպես նաև «Մարտին Իդեն», «Մեծ տան փոքրիկ տիրուհին», «Երեքի սրտերը» և մի շարք այլ հանրահայտ վեպերի հեղինակը: Նրա ստեղծագործություններն արդեն վաղուց դարձել են համաշխարհային գրականության դասականներ:
Արտամուսնական կապի արդյունքում Օքլենդի ափին ծնված Ջեկ Լոնդոնը փոքր տարիքից զբաղվում են թանկարժեք խխունջներ հավաքելով, ինչն արգելված զբաղմունք էր: Նա ինքնուս էր, շատ էր սիրում գրքեր և դրանք անվանում էր «իմ արհեստի գործիքներ»: Լոնդոնը հավաքել է մեծ գրադարան, որը ներառում էր շուր 15 հազար հատոր:
Ամերիկացի գրողը բազմիցս գլուխ է գովացել, որ առաջին անգամ ալկոհոլ է փորձել 5 տարեկանում, երբ խորթ հայրը նրան ուղարկում էր գարեջուր բերելու: Իսկ 14 տարեկանում նա կարող էր հասուն տղամարդուց շատ խմել: Իր վատ սովորույթի մասին նա գրում էր. «Քսան տարի ես սովորեցնում էի ինձ ալկոհոլային ըմպելիքների համին, հետո ևս տաս տարի ստիպում էին ինձ սիրել դրանք: Ես արբեցող դառա այն պատճառով, որ ալկոհոլը միշտ հասանելի էր»:
Հասուն տարիքում Ջեկ Լոնդոնը խմում էր մոտ մեկ լիտր վիսկի, և այդ ժամանակ նրա հետ տարբեր պատահարներ էին տեղի ունենում: Մի անգամ նա այնքան էր արփել, որ պարզապես գլորվեց ծովե և անպայման կխեղդվեր, եթե նրան չփրկեր մի ձկնորս:
Օրական 17 ժամ և ամենաքիչը հազար բառ գրելու սովորույթը 37 տարեկանում արդեն նրան դարձրեց ամենաշատ վարձատրվող հեղինակներից մեկը: Ցավալի է, որ առաջին ամերիկացի գրողը, ով կարողացավ իր քրտինքով միլիոն դոլար աշխատել, իր կյանքը խորտակեց ալկոհոլի շշի մեջ:
Նա խոստովանել է. «Իմ օրակարգը բացառում էր ալկոհոլ միայն առավոտյան. առաջին բաժակը ես խմում էի, երբ ավարտում էի իմ հազար բառը: Դրանից հետո մինչև ճաշ ես արդեն չէի հաշվում բաժակների քանակն ու միշտ արբած էի: Ընթրիքից առաջ ես կրկին խմում էի: Հին պատմություն է: Որքան շատ էի խմում, այդքան շատ էր հարկավոր ցանկալի արդյունքի հասնելու համար: Շուտով կոկտեյլներն ինձ արդեն չէին բավականացնում: Ժամանակ չկար դրանց համար, և ստամքսումս էլ այդքան տեղ չկար: Վիսկին շատ ավելի ուժեղ էր ազդում: Այն ավելի քիչ էր պահանջվում, իսկ արդյունքը շատ ավելի զգալի էր: Այժմ ես ճաշից առաջ խմում էին միայն վիսկի կամ հին գինի, իսկ օրվա վերջում՝ վիսկի գազավորված ընպելիքով»:
Ալկոհոլը սպանել Ջեկ Լոնդոնին:
Հայտնեք կարծիք