3,900 ֏
Հեղինակներ | Լուիզա Գալստյան, Արաբո Սարգսյան |
---|---|
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 64 |
Ֆորմատ | 210x210 մմ |
ISBN | 978-9939-75-705-6 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 370 գ |
«Չպատմված հեքիաթներ». Անտառի խորքում հեքիաթներ են ծնվում։ Ծառերի հետևում, ընկած ճյուղերի արանքում, տերևներին իջնող ցողի շրջակայքում․․․
Մթնշաղին կենդանիները պատմություններ են շշնջում իրենց ընկերների ականջին և արագ փախչում մարդկային ոտնաձայներ լսելիս։ Մի փոքր մո՛տ արի, և դու էլ կլսես։ Պատմություններ սիրո, բարության, միայնության, ընկերության և էլի շատ ու շատ բաների մասին․․․
Մի քիչ էլ մոտեցիր, ու ինքդ կզգաս։ Անտեսանելի ընկերների ուղեկցությամբ կքայլես անտառով, կցատկես փշերի վրայով, վայրի ծաղիկներ կքաղես, կթափառես թաքնված բացատներով, հեռվից ականջիդ կհասնի գետակի քչքչոցը, թռչուն կճախրի քո գլխավերևով․․․
Այնքա՜ն շատ լույս, որքան այստեղ է, մեկ այլ վայրում չենք տեսնի, այսքա՜ն շատ ծաղիկների բույրը չենք զգա։ Բնության մի մեծ հատվածն է անտառը, որի մասին գրեթե ոչինչ չգիտենք․․․
Անտառի խորքում հեքիաթներ են ծնվում։ Ահա թե որտեղ են հերոսներն ապրում․․․
Reviews
There are no reviews yet.