3,490 ֏
Հեղինակ | Պետեր Հանդկե |
---|---|
Թարգմանություն | Կարլեն Մատինյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Նոբելյան մրցանակակիրներ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 304 |
Ֆորմատ | 148x210 մմ |
ISBN | 978-9939-76-865-6 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 330 գ |
Պետեր Հանդքեի «Մեծ Անկում» գիրքը դերասանի կյանքի մեկ օրվա պատմությունն է: Նա առավոտյան մեկնում է երկար ուղևորության և դադար առնում միայն ուշ գիշերին: Ուղին սկիզբ է առնում ծայրամասից և «անտառի միջով» տանում դեպի կենտրոնը մեծ քաղաքի, որում հեշտությամբ ճանաչվում է Փարիզը, և, հետևաբար, վերադարձնում է նրան դեպի քաղաքակրթություն: Ուխտագնացության (կամ գուցե Խաչակրաց արշավանքի) այս ընթացքը հերոսին օգնում է տեսնել չարի արմատը նոր լույսի տակ: Դեկորացիաների հարափոփոխ կախարդանքը չարաշահում է ընթերցողի համբերությունը, որը սովոր չէ երկար տարածության վազքին, սակայն աներկբա է՝ «անհամբերությունը գոյի ոչնչացումն է»:
Գերմանական մամուլում այս գործը յուրօրինակ բնորոշում է ստացել՝ «Մարդատյացների «Հայր մեր»-ը… Հանդքեն, ըստ էության, ներկայացնում է «անպետք» մարդկանց լուսանցք մղվելը, հասարակական հարաբերություններից ու առհասարակ կյանքից դուրս թողնվելը: Եվ Տերունական աղոթքի հայտնի տողը դառնում է՝ «… և փրկիր մեզ մեզնից՝ որպես չարի՛ց»…
Reviews
There are no reviews yet.