Գալուստ Գյուլբենկյան
Պորտուգալահայ գործարար և բարեգործ
(1869 – 1955)
Գալուստ Գյուլբենկյանը մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործման հասանելի դարձնելու մեջ։
Գալուստը ծնվել է Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյանների ընտանիքում՝ Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ Հայրը՝ Սարգիս աղան, վստահ էր, որ որդին շարունակելու է իր գործը և զբաղվելու էր մանուֆակտուրայով, սակայն որդին հոր ճանապարհով չգնաց. ընտրեց նավթագետ-հանքաբանի մասնագիտությունը։ Գալուստը կրթություն ստանալով եվրոպական հայտնի համալսարաններում՝ տիրապետում էր ութ լեզվի։
Հայտնեք կարծիք