+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
6,990 ֏
| Տարիք | 16+ |
|---|---|
| Հեղինակ | Ջիմ Քոլինզ |
| Համահեղինակ | Մորթեն Թ. Հանսեն |
| Թարգմանություն | Աննա Աբրահամյան |
| Հրատարակչություն | Անտարես |
| Կազմ | Կոշտ (սուպեր շապիկ) |
| Տարեթիվ | 2022 |
| Էջեր | 378 |
| Ֆորմատ | 170×240 մմ |
| ISBN | 978-9939-76-943-1 |
| Լեզու | Հայերեն |
| Զանգվածը | 684 գ |
Հեղինակները համընդհանուր գաղափարախոսությանը մարտահրավեր են նետում մտածելու տեղիք տվող, ինքնատիպ և չափազանց գործնական հետևյալ հասկացություններով՝ «10X‑ականներ», «20 մղոնանոց քայլերթ», «Կրակել փամփուշտներով, ապա արկերով», «Առաջնորդություն Մահվան գծից վեր», «Մասշտաբը փոքրացնել, ապա մեծացնել» և «ԻԿՀ բաղադրատոմս»:
Գրքի վերջին գլխում, վերջապես, Քոլինզը և Հանսենը ներկայացնում են իրենց ամենից յուրօրինակ վերլուծությունը. նրանք սահմանում են «բախտի բերմունք» հասկացությունը, բացահայտում դրա տարատեսակները և ուսումնասիրում բախտի դերակատարությունը գործնական կյանքում: Մեծ ընկերությունները և այդպիսի ընկերություններ կառուցող առաջնորդները համադրելի ընկերություններից ավելի բախտավոր չեն եղել, բայց նրանք բախտից «ավելի բարձր հատույց» են ստացել:
Այս գիրքը Քոլինզի դասական գլուխգործոցն է՝ հակընդդեմ, տվյալների վրա հիմնված և ոգեշնչող աշխատություն: Նա և Հանսենը համոզիչ կերպով ցույց են տալիս, որ նույնիսկ քաոսային և անորոշ աշխարհում մեծության հասնում են ոչ թե պատահականության սկզբունքով, այլ սեփական ընտրությամբ:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.