Երկերի լիակատար ժողովածուի 15(2) հատորում ընդգրկված են Գուրգեն Մահարու վերջին տարիների՝ 1967-1969 թթ. նամակները: Այդ տարիները եղան ոչ պակաս դաժան 20-ական թվականների «գրական» պայքարի կամ ստալինյան բռնադատության տարիներից: Չնայած մշտական հիվանդ վիճակին, Մահարին շարունակում էր նվաճել ստեղծագործական նորանոր բարձունքներ: Դժվար է ասել, թե որքան կտևեր «մրցակցությունը» գրականության և հիվանդությունների միջև և մինչև ուր կհասներ նա, եթե չլիներ «Այրվող այգեստաններ»-ի ինկվիզիցիան, որը խլեց գրողի վերջին ուժերը…

Նամակները բացահայտում են Մեծ եղեռնին նվիրված վիպասքի դրաման, դրա դեմ հարուցված գրարշավի ներքին շարժառիթները և այն աննախընթաց իրավիճակը, որում հայտնվեց Գուրգեն Մահարին:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Երկերի լիակատար ժողովածու. Հատոր 15/2 | Գուրգեն Մահարի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...