Ինչպես ընտրել «կատարյալ գիրք» ընթերցանության համար
Այսօր կարդալու իսկապես շատ բան կա, իսկ ժամանակը գնալով ավելի սուղ է դառնում: Բայց ինչպե՞ս առանձնացնել լավ գրականությունը նրանից, որի վրա, մեղմ ասած, ցանկալի չէ ժամանակ ծախսել:
Մենք որոշեցինք հեշտացնել քո գործը: Այս նյութում կներկայացնենք՝ ինչպես ընտրել «կատարյակ գիրք» ընթերցանության համար, որը ոչ միայն լավն է, այլև առավելագույնը համապատասխանում է քեզ:
Քայլ 1. Ինքդ քեզ հարցեր տուր
Եթե բոլոր հարցերի պատասխանները դրական լինեն, կարող եք միանգամից անցնել Քայլ 3-ին: Եթե դրանցից մեկը գոնը բացասական է, շարունակիր կարդալ:
- Կա՞ արդյոք գիրք կամ հեղինակ, որ ես այժմ ուզում եմ կարդալ:
- Ի՞նչ խնդիրներ են հիմա ինձ համար արդիական: Կա՞ արդյոք իմ կյանքում ինչ-որ բան, որ ես ուզում եմ բարելավել:
- Ի՞նչն է վերջին շրջանում ինձ մոտ հետաքրքրություն առաջացրել: Արդյո՞ք ես պատրաստ եմ դրա մասին կարդալ:
Այս հարցերը թույլ են տալիս գիտակցել պահանջմունքներն ու նախասիրությունները: Դրանք օգնում են ընտրել գիրք, որն առավելագույնը համապատասխանում է քեզ այս պահին:
Քայլ 2. Գիրք ընտրելու այլընտրանքային միջոցներ
Հարցերը գիրք ընտրելու միակ տարբերակը չէ: Ահա ևս երեքտարբերակ ընթերցանությունը իրական ճամփորդություն դարձնելու համար:
- Օգտագործեք ցանկեր: Համացանցում կարելի է գտնել բազմաթիվ հետաքրքիր ցանկեր: Լավ տարբերակ է մեր կայքի «Ինչ կարդալ» բաժինը, որտեղ կգտնեք բազմաթիվ հետաքրքիր ցանկեր: Կարող եք օգտվել նաև հանրահայտ Goodreads հարթակից:
- Կարդա գրքեր, որոնք ունեն նույն ժանր, թեմատիկան կամ այլ ընդհանրություններ: Օրինակ՝ կարելի է մեկ տարի կարդալ միայն գիտաֆանտաստիկ գրքեր:
- Գիրք կարդալիս՝ համեմատեք այն այս ցանկի հետ և նշեք այն կետերը, որոնք համապատասխանում էին տվյալ գրքին՝
- գրքի շապիկը հետաքրքիր էր,
- գիրքը լավ էկրանավորում ունի,
- գիրքը ինչ-որ մրցանակ ունի,
- գիրքը հիմնված է իրական դեպքերի վրա,
- գիրքը գրված է օտար լեզվով,
- գիրքը հեղինակային հրատարակություն է,
- գիրքը հրատարակվել է քո ծծնդյան տարեթվին,
- գիրքը խորհուրդ է տալիս ձեր սիրելի դերասանը կամ երգիչը,
- գրքի իրադարձությունները տեղի են ունենում մի վայրում, ուր կուզենայիք լինել,
- գիրք, որն ունես, բայց դեռ չես կարդացել,
- գիրք, որն արդեն կարդացել ես,
- գիրքը վատ կարծիքներով:
Քայլ 3. Խորհուրդ է տրվում, բայց չի պարտադրվում
Անպայման նախապես ծանոթացեք գրքի մասին կարծիքներին և կարդացել ծանոթագրական հատվածը:
Բայց երբեմն հաճելի է նաև ռիսկի գնալ և կարդալ գիրքը՝ առանց իմանալու այլոց կարծիքները դրա մասին:

Հայտնեք կարծիք