7,900 ֏
Գիրքն ընդգրկում է անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի (մ. թ. ա. VIII դար) երկրորդ էպիկական պոեմի՝ «Ոդիսական»-ի հին հունարեն բնագրից արևելահայերեն նոր թարգմանություն՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: «Իլիական»-ի՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի թարգմանությունը լույս է տեսել 2022 թ․։ Ուստի սույն հրատարակությամբ ամբողջանում է Հոմերոսի գրական ժառանգության նոր թարգմանությունը։ Քիչ երկեր կան, որոնք իրենց նշանակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ կարող են համեմատվել գրական այս երկու անմահ կոթողի հետ։ «Իլիական»-ն ու «Ոդիսական»-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե՛ նոր ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշներ, դրանք շարունակում են մեզ գերել ու հիացնել նաև այսօր:
Կազմի առաջին էջին՝ «Ոդիսևսն ու Սիրենները» («Ոդիսական», XII.165–200), մ.թ.ա. մոտ 480 թ. կարմրաֆիգուր գինու սափոր («ստամնոս»), Բրիտանական թանգարան (British Museum), Լոնդոն: Չորրորդ էջին՝ «Փայտե ձին Տրոյայի դարպասի մոտ» (հմմտ. «Ոդիսական», IV.271–289), Ջոն Լիդգեյթի (John Lydgate, մոտ 1370 – մոտ 1451) «Տրոյայի գիրքը» միջին անգլերեն պոեմի նկարազարդում՝ 1457 – մոտ 1530 թթ․ միջև ընդօրինակված ձեռագրից (էջ 75r), որը պահվում է Բրիտանական գրադարանում (British Library, Royal MS 18 D II)։ Կռնակին՝ Հոմերոս, հելլենիստական քանդակի մ.թ. II դ․ հռոմեական պատճեն, Բրիտանական թանգարան (British Museum), Լոնդոն:
Reviews
There are no reviews yet.