Պապիկն ասում է, որ վերջին ամրակետն աշխարհի ամենագեղեցիկ վայրն է։ Օվկիանոսի մյուս ափին է, սառցե լեռների և անհատակ լճերի միջև: Այնտեղ վայրի կենդանիներ են ապրում, որոնք քեզ կուտեն, եթե զգույշ չլինես: Ամռանն էլ տաք սոճիների բույր է տարածված ամենուր: Փոքր Արջը նախկինում չէր լսել վերջին ամրակետի մասին ու մտադիր է պապիկի հետ հասնել այնտեղ: Երկու արջերը ճամփա են ընկնում դեպի աշխարհի մյուս ծայրը։ Նրանք փնտրում են վերջին ամրակետը՝ աշխարհի վերջին անառիկ մնացած, կուսական անտառը: Բայց կգտնե՞ն հնամենի ամրակետը․ չէ՞ որ պապիկի ջահել օրերից ի վեր շատ բան է փոխվել: Կլանիչ ու հիասքանչ այս պատկերագիրքը պատմում է, թե ինչպես ենք կարոտում այն վայրին, որտեղ երբեք չենք եղել, պատմում է նաև անտառում տուն գտնելու հաճույքի և պապ ու թոռան ամուր կապի մասին:
Հիասքանչ պատկերագիրք՝ պապիկի ու թոռնիկի մասին:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Վերջին ամրակետը | Սեսիլիա Հեյկիլյա”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...