«Վերնասրահի զավակները», որ ծնունդ է տվել կինոյի անմահ գործերից մեկին՝ Մարսել Կառնեի համանուն ֆիլմին (1945), վերակենդանացնում է XIX դարի ֆրանսիական թատրոնի այն շրջանը, երբ մրցակցում էին հավասարապես մեծ ժողովրդականություն վայելող մնջախաղը և մելոդրամը՝ ի դեմս մեծահամբավ արտիստներ Ժան-Գասպար Դըբյուրոյի և Ֆրեդերիկ Լըմետրի (տեքստում ներկայացված են որպես Բատիստ Տաբյուրո և Ֆրեդերիկ Լըպրենս): Ժակ Պրևերի սցենարը, ամբողջովին ներշնչված լինելով թատրոնից, այնքան գունեղ ու տպավորիչ է պատկերում ժամանակի թատերաշխարհը, որ միանգամայն օրինաչափորեն տեղ է գրավել «Բեմ» մատենաշարում: Պրևերյան բանաստեղծական ռեալիզմի ոգով կյանքն ու թատրոնը շարունակում են ու փոխլրացնում իրար` ասպարեզ բերելով մարդկային կատակերգության դրաման և զավեշտը:
Reviews
There are no reviews yet.