Ծովակի մայրիկն ամեն ինչ հասցնում էր: Միաժամանակ ճաշ էր սարքում, հեռախոսով խոսում, ծաղիկներ ջրում, համակարգչով ինչ-որ բան գրում, մաքրություն անում, լիմոնադ սարքում ու Ծովակի հետ գնդակ խաղում։ Մայրիկը միայն մայրիկ չէր, նաև մայրոտնուկ էր: Ով էլ նրան մի քիչ նայեր, հեշտ ու հանգիստ կնկատեր, որ ութ ձեռք ուներ՝ ութոտնուկի պես: Օրերից մի օր Մայրուտնուկն ու Ծովակը մի ճամփորդության գնացին, և ամեն ինչ կամաց- կամաց սկսեց փոխվել։ «Մայրոտնուկը» անակնկալներով լի ու զվարճալի մի պատմություն է և «Մի ողջ գյուղ է պետք երեխա մեծացնելու համար» արտահայտության վառ օրինակ:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...