5-րդ դարի հայ աստվածաբան և փիլիսոփա Եզնիկ Կողբացու այս երկը նվիրված է առավելապես պարսից զրվանականության հերքմանը, սակայն հեղինակը ճարտար բանավիճողի վարպետությամբ առարկում է նաև հունական պոլիթեիզմի, ստոիկյան պանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի ջատագովներին, քննադատում է Պլատոնի ուսմունքը, մերժում սնահավատությունը, ճակատագրապաշտությունը, աստղագուշակությունն ու բոլոր հեթանոսական հավատալիքները։

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ այս երկում մերօրյա ընթերցողը կարող է միաժամանակ և ծանոթանալ վերը թվարկված ուսմունքների ու հավատալիքների շատ և շատ մանրամասների՝ համադրելով դրանք քրիստոնեական ընկալումների հետ: Սա է պատճառը, որ գիրքը հետաքրքրություն է առաջացրել նաև օտարների շրջանում՝ թարգմանվելով ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն:

Շատ են «Եղծ աղանդոց» երկի արժանիքները, որոնց հաղորդ դառնալը պարտադիր է յուրաքանչյուր մտածող և ընթերցող հայ մարդու համար: Այդ երկին կից ներկայացված են նաև Եզնիկ վարդապետի խրատները՝ ասույթները, որոնք ընդհանուր քրիստոնեադաստիարակչական նշանակություն ունեն բոլոր ժամանակներում:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...