3,600 ֏
Հեղինակ | Քեթրին Ինգրամ |
---|---|
Թարգմանություն | Լուսինե Հայրապետյան |
Նկարազարդումներ | Էնդրյու Ռեյ |
Հրատարակչություն | Զանգակ |
Կազմ | Կոշտ |
Մատենաշար | Այսպիսին է... |
Տարեթիվ | 2020 |
Էջեր | 80 |
Ֆորմատ | 175x228 մմ |
ISBN | 978-9939-68-787-2 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 403 գ |
Իսպանիայի ծովափնյա Կադակես քաղաքի գրոտեսկային ժայռերը, իրականի ու վերիրականի սահմանը տեղ−տեղ միախառնող կամ առանձնացնող լազուր ծովը և Տրամոնտանա քամուց գրգռված պրպտուն միտքը, միջերկրածովյան համեղ արևի հետ եփվելով ֆրոյդյան երազների մեկնության ջեռոցում, մի պայթյունավտանգ կերպար ստեղծեցին՝ քսաներորդ դարի գեղանկարչությունն ուղենշող նկարչին՝ Սալվադոր Դալիին: Գրքում հետաքրքիր ու ապշեցնող մանրամասներով ներկայացված է այս եսակենտրոն, էքսցենտրիկ, պարանոյիկ−քննադատական մեթոդով արվեստի սահմաններն անվերջ փոխակերպող ու գործնականում ոչ մի նորմի չենթարկվող, անսանձ Մանուկ Արքայի ստեղծագործական ապշեցուցիչ ուղին, ում տարերքը վերջնական կերպ հաղորդեց սյուրռեալիզմին, և որը հայտարարեց ի վերջո. «Սյուրռեալիզմը ես եմ»:
Reviews
There are no reviews yet.