Մելինդա Նադյ Աբոնի
Հունգարացի–շվեյցարացի գրող, երաժիշտ և արվեստագետ
(Ծնվ․ 1968)
Որպես գրական տեքստերի հեղինակ՝ նա մասնակցել է 2004 թ. Կլագենֆուրտում կայացած Ingeborg-Bachmann մրցույթին։ Նա հանդես է գալիս որպես մեներգչուհի, ինչպես նաև ռեփեր Jurczok 1001–ի հետ՝ որպես ջութակահարուհի և երգչուհի։ Հաճախ ներկայացնում է գեղարվեստական տեքստեր երաժշտության հետ համատեղ: Մելինդա Նադյ Աբոնին Շվեյցարիայի գրողների միության անդամ է։ Նա բազմիցս ելույթ է ունեցել որպես կատարողական արտիստ (Բեռլինի միջազգային գրական փառատոն, Լոյկերբադի միջազգային գրական փառատոն, Լյուցեռնի La Fourmi թատրոն)։ Նադյ Աբոնին գրական ամսագրերում բազմաթիվ հոդվածների հեղինակ է (ի թիվս այլոց՝ drehpunkt bei Lenos), պատրաստել է ձեռագրեր, արդյունաբերական նմուշներ, ինչպես նաև ժողովածուներ: 2010 թ. լույս տեսավ նրա «Աղավնիները թռչում են» վեպը, որը պարունակում է ինքնակենսագրական տարրեր։ 2010 թ. վեպը արժանացել է Գերմանական գրական մրցանակի։ Առաջին անգամ էր, որ Գերմանական գրական մրցանակը շնորհվում էր շվեյցարացի հեղինակի։ Աբոնին նույն թվականին արժանացավ նաև Շվեյցարական գրական մրցանակի: