Մարկ Արեն
Հայ արձակագիր
(Ծնվ․ 1955)
Առաջին վեպը՝ «Ռեքվիեմ Հուդայի», լույս է տեսել ռուսերեն 2006 թ.։ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը նրա երկրորդ վեպն է, որը հրատարակվել է հայերեն և ռուսերեն 2008 թ.։ Երևանյան գրախանութներում այն դարձել է գեղարվեստական գրականության բեստսելլեր[1]։ Այս վեպում նկարագրվում է հայատյաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերության օրոք հանկարծ հայտնաբերում է, որ իր ծնողները հայ են եղել։