Վալերի Ղլեչյան
Հայ անվանի մանկավարժ, պատմաբան, հայագետ – արևելագետ
(1947 – 2010)
Հեղինակ է մի քանի տասնյակ գիտատեսական, գիտամեթոդական և գիտակրթական, ինչպես և՝ հրապարակախոսական հոդվածների։ Իր գործունեության վերջին շրջանը նա նվիրեց նորանկախ պետության կրթական համակարգի բարեփոխման գործին։ Նա առաջիններից էր, ով ձեռնամուխ եղավ նորանկախ Հայաստանի ազգային դասագրքերի ստեղծման աշխատանքներին, որոնցում արժևորեց նաև համաշխարհային պատմության մեջ հայ ժողովրդի ունեցած ավանդն ու ձեռքբերումը։