Նապոլեոն Հիլ
![Napoleon Hill Napoleon Hill](https://bookmark.am/app/uploads/2020/07/Napoleon-Hill-200x200.jpg)
Ամերիկյան գրող, «ինքնօգնություն» ժանրի ստեղծողներից մեկը
(1883 – 1970)
Հաճախ է դիտվում որպես հաջողության մասին ամենահայտնի գրող: Նրա ամենահայտնի աշխատանքներից է Մտածիր և հարստացիր աշխատությունը 1937, որը համարվում է աշխարհում ամենավաճառվող գրքերից մեկը (մինչև նրա մահը վաճառվել է ավելի քան 20 միլիոն կրկնօրինակ): Նրա աշխատություններն ուսումնասիրում են անհատական ուժը և այն դերը, որը նրանք կրում են անհատական զարգացման ընթացքում: Նա եղել է ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի խորհրդատուն 1933 – 1936 թվականներին: «Մարդ հասնում է նրան՝ ինչին հավատում է» – ահա նրա թևավոր խոսքերից: «Ինչպես է մարդը հասնում հաջողության և հաջողության կոնկրետ բանաձևը հասարակ մարդու համար» նրա գրքերի գլխավոր թեման է: Նրա «Մտածիր և հարստացիր» գիրքը, որը անհատական հաջողության խորհրդանիշ է, առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականին: Հետագայում այն թարգմանվեց տարբեր լեզուներով: