Սոկրատ Մկրտչյան
Մաթեմատիկոս, մանկավարժ, հրատարակիչ, դասագրքերի և ուսումնաօժանդակ ձեռնարկների հեղինակ, «Զանգակ» հրատարակչության հիմնադիր տնօրեն
(Ծնվ․ 1957)
Ծնվել է Գորիսի շրջանի Տաթև գյուղում։ 1974-1978 թվականներին սովորել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։
Հեղինակ է մի քանի տասնյակ դպրոցական և բուհական դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, որոնք երաշխավորված են ՀՀ և ԱՊՀ այլ երկրների համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից և օգտագործվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում։