Սամվել Խուդոյան
![Samvel Khudoyan Samvel Khudoyan](https://bookmark.am/app/uploads/2020/08/Samvel-Khudoyan-200x200.jpg)
Հայ հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հոգեթերապևտ
(Ծնվ․ 1960)
Խուդոյանը հոգեթերապիայով, մասնավորապես հիպնոթերապիայով սկսել է զբաղվել 1980-ական թվականների վերջերից, իսկ 1990-ականների կեսերից նաև հոգեթերապիայի ուսուցողական դասընթացներ և թրեյնինգներ է իրականացրել (հիպնոթերապիա, բիհևիորալ և էքզիստենցիալ թերապիաներ)։ Ստեղծել է մի շարք հոգեթերապևտիկ տեխնիկաներ և ներշնչման մեխանիզմներին նվիրված կոնցեպցիա։ 2006 թվականին հեղինակել և կազմակերպել է հայերեն առաջին հոգեթերապևտիկ (ընկճվածության հոգեվիճակի հաղթահարմանն ուղղված) ձայնասկավառակի արտադրությունը։