Այս գրքում ընդգրկված է քսանհինգ հեքիաթ` ընտրված «Քալիլա և Դիմնա» գրքից, վերաշարադրվել պարզ և հասկանալի լեզվով: «Քալիլա և Դիմնա» հանրահայտ գիրքը գրվել է շուրջ երկու հազար տարի առաջ սանսկրիտով (հին հնդկերեն): Իրանի հայտնի թագավոր Անուշիրվանի օրոք թարգմանվել է պահլավերեն, իսկ շատ ժամանակ անց` պահլավերենից արաբերեն: Շուրջ հինգ հարյուր տարի հետո թարգմանվել է նաև պարսկերեն:

Հեքիաթները գրելիս հեղինակի նպատակը եղել է բարոյական կանոնները, կյանքի գաղտնիքները դրանցում զետեղելն ու ուսուցանելը, որպեսզի ընթերցողը հաճույքից բացի, նաև սովորի այդ դրական բաները: Հեքիաթների գերակշռող մասը կենդանիների լեզվով է գրված:

Սա «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» մատենաշարի՝ իրանական աղբյուրներից ընտրված հեքիաթների առաջին հատորն է:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար. Հեքիաթներ «Քալիլա և Դիմնայից». I հատոր”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են