«Լարովի նարինջ» երգիծական հակաուտոպիան XX դարի աﬔնահռչակավոր գրական գործերից է: Էնթոնի Բյորջեսս պատկերած մղձավանջային ապագայում պատանի հերոսը՝ հանցախմբի պարագլուխ Ալեքսը, գրողի հորինած ժարգոնով իր արկածնե ի և իրեն «շտկելու» իշխանությունների փորձի պատմությունն է անում: Սա ահազդու առականման պատում է բարու և չարի, բռնության, մարդու ազատության իմաստի մասին: Ավելի քան 50 տարի առաջգրված գիրքը պահպանել է ընթերցողին խռովքի մատնելու իր ուժը: Հայերեն թարգմանությունը հենվել է հեղինակային բնագրի վերականգնված տեքստի վրա:

Բյորջեսսը գրել է վեպն այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ գտել են գլխուղեղի ուռուցք և նրան մեկ տարի կյանք են կանխատեսել:

«Այս սատանայի տարած գիրքը աշխատանքի՝ ամբողջովին թաթախված ցավով… Ես փորձում էի ազատվել առաջին կնոջս մասին հիշողություններից, ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաժանաբար ծեծել է չորս դասալիքներ ամերիկյան բանակից: Նա հղի էր և այդ դեպքից հետո կորցրեց երեխային: Տեղի ունեցածից հետո նա ընկավ խորը դեպրեսսիայի մեջ և անգամ ինքնասպանության փորձ արեց: Հետագայում նա իրենց ալկոհոլին տվեց ու մահացավ»,- ասել է Էնթոնի Բյորջեսսը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Լարովի նարինջ | Էնթոնի Բյորջեսս”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են