Հակաուտոպիա է, որը գրվել է 1920 թվականին։ Ներառում է երգիծանքի տարրեր։ Գործողությունը ծավալվում է մոտավորապես 32-րդ դարում: Վեպը նկարագրում է հասարակությունը, որտեղ գործում է կոշտ տոտալիտար ռեժիմը դեպի անհատը։ Հերոսների անուններն ու ազգանունները փոխարինված են համարներով, պետությունը իր հսկողության տակ է առնում անգամ նրանց անձնական կյանքը։

Սովետական Ռուսաստանում վեպը չի տպագրվել. գրաքննադատները այն որակել են ինչպես ծաղրանք ապագա սոցիալիստական, կոմունիստական հասարակության նկատմամբ։ Այդ թվում վեպը ներառում էր ակնարկ քաղաքացիական պատերազմի մի քանի դրվագների վերաբերյալ։

«Մենք» վեպը իր հայրենիքում տպագրվել է միայն 1988 թվականին։ Վեպը, մինչ այդ հայտնի էր Ամերիկայում և Եվրոպայում, իր ազդեցությունն է ունեցել Ջորջ Օրվելի («1984» վեպ) և Օլդոս Հակսլիի ստեղծագործությունների վրա:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մենք | Եվգենի Զամյատին”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են