Վարուժան Նալբանդյան
Հայ մոդեռնիստ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ
(1929 – 2010)
Հեղինակ է թատերգությունների և արձակ (աֆորիզմ, պատմվածք, վիպակ, հեքիաթ, էսսե) ստեղծագործությունների, որոնց մեջ ելակետերն են եղել էկզիստենցիալիզմը, ֆանտաստիկ ռեալիզմը, երևակայական ռեալիզմը։ Նա իր թատերգությամբ անդրադարձել է բիբլիական թեմաներին, իսկ էսսեներն անդրադառնում են համեմատական աստվածաբանությանը, «Ագնի Յոգային», Ռամակրիշնայի ուսմունքին։