Երուխան
![Erukhan Erukhan](https://bookmark.am/app/uploads/2020/09/Erukhan-200x200.jpg)
Արևմտահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ և մանկավարժ, Մեծ Եղեռնի զոհերից
(իսկական անունը՝ Երվանդ Պողոսի Սրմաքեշխանլյան)
(1870 – 1915)
Ծնվել է 1870 թվականին Կոստանդնուպոլսում։ Սովորել է ծննդավայրի Ներսեսյան և Կեդրոնական վարժարաններում։ 1890 թվականից աշխատել է «Արևելք» խմբագրությունում։ 1891-1896 թվականներին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում հրատարակել է մի շարք նովելներ՝ շարունակելով ու զարգացնելով 1880-ական թվականների արևմտահայ ռեալիստական գրականության ավանդույթները։