Փավստոս Բուզանդ
Հայ պատմագիր
(4-րդ դար – 5-րդ դար)
Բուզանդի «Պատմությունն» ընդգրկում է շուրջ կես դար՝ Խոսրով Կոտակի թագավորությունից (330-338) մինչև Հայաստանի բաժանումը՝ 387 թվականը։ Դա մի բարդ շրջան էր հայոց պատմության մեջ, քաղաքական ծանր ու սուր պայքարով հագեցած և դրամատիկ իրադարձություններով հարուստ։