«Լոշտակ հրեշտակը» վեպում հեղինակը սինթեզել է պատումի երկու ուղղություն՝ գերբնականն (ֆենթզի) ու ռեալիստականը: Հերոսների զրույցների միջոցով բարձրաձայնվում է վերերկրայինի ու աշխարհիկի, բարու և չարի, մարդկային հարաբերությունների, հրաշքի ու իրականության, կյանքի անարդարությունների, դրա իմաստի, մարդու ներաշխարհի և կառավարությունների, հասարակության ախտերի մասին։

Գլխավոր հերոսներն են մեծ ու թափանցիկ ականջներով երեխան՝ «Լոշտակը», որ բարություն, գթասրտություն է տարածում իր շուրջը, և նրա հայրն ու մայրը: «Լոշտակը» քչախոս է, բայց շփվում է կենդանիների, բույսերի, զուգահեռ աշխարհում ապրող էակների հետ։ Երեխան հիվանդանում է մինչ այդ անհայտ հիվանդությամբ. ամեն բարի գործ անելուց նիհարում է։

Հեղինակը գրքում ներկայացված դեպքերի և հերոսների միջոցով ցանկանում է ցույց տալ մի քանի շատ կարևոր գաղափարներ, հիմնվում է այն սկզբունքի և գաղափարախոսության վրա, որ բարոյականությունն ու բարին երբեք չեն պարտվում, որ Հայաստանը, որքան էլ փոքր երկիր է, գտնվում է Աստծո հոգատարության հովանու ներքո:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Լոշտակ հրեշտակը | Հակոբ Սողոմոնյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են