5,900 ֏
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա (հայր) |
---|---|
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2019 |
Էջեր | 781 |
Ֆորմատ | 145x200 մմ |
ISBN | 978-9939-75-343-0 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | BBC TOP-200, Ինչի՞ց սկսել, Մի շնչով կարդացվող |
Զանգվածը | 940 գ |
«Կոմս Մոնտե-Քրիստո» վեպն արկածային ժանրի լավագույն ստեղծագործություններից է՝ գրված 1844-1845 թթ.: Հեղինակը գրքի սյուժեն ու գլխավոր հերոսի անունը մտահղացել է Միջերկրական ծովով շրջագայելիս, երբ տեսել է Մոնտեքրիստո կղզին ու լսել այնտեղ թաքնված բազմաթիվ գանձերի մասին:
Վեպի սկզբում հանդիպում ենք մի սովորական երիտասարդի, որը «Փարավոն» նավի նավապետի օգնականն էր, ուներ սիրելի աղջիկ՝ Մերսեդես անունով, և ապրում էր տասնութ-քսան տարեկան բոլոր երիտասարդներին բնորոշ նպատակներով ու երազանքներով: Դեռ վաղ տարիքից վտանգի դեմ պայքարելու սովոր Դանտեսը ոչ մի կերպ չի կարողանում պայքարել աշխարհում գոյություն ունեցող անարդարության դեմ ու «ընկերների» կազմակերպած դավադրության հետևանքով հայտնվում է Իֆ ամրոց-բանտում, որտեղից ելք կարող էր լինել միայն հրաշքի դեպքում:
Առաջին հայացքից թվում է, թե սա ավարտն է, ու կյանքը փակուղի է մտել: Բայց բանտում հայտնվելը ամբողջությամբ փոխում է Դանտեսի կյանքի ընթացքը, և ճակատագրական է դառնում հատկապես Աբբա Ֆարիայի հետ հանդիպումը: Այս իմաստուն ծերունին բանտում միասին անցկացրած տարիների ընթացքում Էդմոնին ծանոթացնում է փիլիսոփայության, մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի և այլ գիտությունների հետ: Տարիների ընթացքում իր կուտակած ոչ նյութական գանձերը երիտասարդին փոխանցելուց հետո Աբբա Ֆարիան Դանտեսին հայտնում է նաև նյութական գանձերի տեղը: Ավելին, նա գլխավոր հերոսին լավություն է անում անգամ մահացած ժամանակ. Դանտեսը մտնում է ծերունու համար նախատեսված պարկի մեջ, ու ժանդարմները նրան ծովն են նետում: Այստեղից սկսվում է գանձերը գտնելու, բարձրաշխարհիկ հասարակություն արդեն իսկ Կոմս Մոնտե-Քրիստո կեղծանունով վերադառնալու, կորցրած երիտասարդության համար բոլոր մեղավորներից վրեժ լուծելու արկածներով լի ճանապարհը:
Reviews
There are no reviews yet.