Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կամ մուտք գործեք սոցցանցով
Google
Facebook
0 0

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

  • Գրքեր
    • նոր գրքեր
    • Բեսթսելլեր
    • Գեղարվեստական
      • Վեպ
      • Վիպակ
      • Պատմվածք
      • Պիես
      • Պոեզիա
      • Բոլորը
    • Ոչ գեղարվեստական
      • Գիտաճանաչողական
      • Բիզնես, մոտիվացիա
      • Փիլիսոփայություն, հոգեբանություն
      • Կենսագրական
      • Մասնագիտական
      • Բոլորը
    • Մանկական
      • Հեքիաթներ
      • Զարգացնող
      • Հանելուկներ
      • Բոլորը
    • Պատանեկան
    • Կույր ժամադրություն
    • 18+
    • Այլ
  • Խաղեր
    • Փազլ
    • Մանկական
    • Ուսուցողական
    • Սեղանի
    • Ստեղծագործական
    • Վիկտորինա
  • Գրենական
    • Գրիչներ
    • Նոթատետրեր
    • Աշխատանքային տետրեր
    • Ներկիր ինքդ
  • նվեր քարտ
    • Ֆիզիկական
    • Թվային
    • Քո դիզայնը
  • ի՞նչ կարդալ
    • Հիմնական ցանկեր
    • Թեմատիկ ցանկեր
    • Կարդում են հայտնիները
  • հետաքրքիր
  • Կապ
  • գրքեր
    • նոր գրքեր
    • բեսթսելլեր
    • գեղարվեստական
    • ոչ գեղարվեստական
    • մանկական
    • պատանեկան
    • կույր ժամադրություն
    • 18+
    • այլ
    • զեղչեր
  • խաղեր
  • գրենական
  • նվեր քարտ
  • հետաքրքիր
  • փաթեթավորում
  • կապ
Facebook Instagram

+(374) 77 809608

 +(374) 44 809608

(WhatsApp, Viber)

0 0
0 Նախընտրելիների ցանկը

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0
0 Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

Մեր մասին

Այս բաժինը պատրաստելիս մենք հավաքվել էինք ամբողջ թիմով ու փորձում էինք ստեղծել մի այնպիսի ամպագոռգոռ տեքստ, որ ընթերցողը հասկանա՝ սա լավագույն առցանց գրախանութն է ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Մի քանի ժամ ու մարդա երեք շիշ գարեջուր անց հասկացանք, որ այս բաժինը ստեղծելու համար լավագույն տարբերակն է պատկերացնել, որ զրուցում ենք մեր հաճախորդներից մեկի հետ, և նրա հարցին, թե ինչ եք որոշել անել, պատասխանենք ու պատասխանը ձևակերպենք այստեղ:

Եվ այսպես, ո՞վ ենք մենք: Մենք սովորական հայաստանաբնակ երիտասարդներ ենք, ովքեր պարզապես սիրում են ընթերցել և ամսեկան իրենց եկամուտի բավական մեծ մասը ծախսում են գրքեր ձեռք բերելու վրա: Բայց ահա եկավ 2020 թվականն ու իր հետ բերեց կոռոնավիրուսային ինքնամեկուսացումը: Հենց այդ ժամանակ մենք հասկացանք, որ Հայաստանում, ցավոք, չկա որևէ առցանց հարթակ, որտեղից իսկապես հարմար է գիրք գնել: Մի տեղ խանգարում էր գրքերի մեծամասնության բացակայությունը, մեկ ուրիշ տեղ՝ առաքման բարձր գները, երրորդում՝ գիրքը որոնելու և գտնելու ծայրահեղ անհարմար համակարգը: Հենց այդ ժամանակ մենք որոշեցինք ստեղծել հարթակ, որտեղ գիրք ձեռք բերելն էականորեն չի տարբերվի գրախանութում գիրք գնելուց: Դե, հասկանում եք, երբ մտնում ես գրախանութ ու կարող ես երկար ժամանակ անցկացնել այնտեղ՝ քրքրելով գրքերն ու փնտրելով ամենահետաքրքիրը: Այսպես ասած՝ գրախանութ համակարգչում և հեռախոսում, այլ ոչ «սայթ, որտեղ կարաս գիրք առնես»:

Եվ սկսվեց թիմային քրտնաջան աշխատանքային գործընթացը՝ լի քննարկումներով, ուսումնասիրություննով ու տեխնիկական խնդիրներով: Այս ընթացքում մենք հասկացանք, որ այդքան էլ հեշտ չէ գրքասերներին նվիրել իսկապես հագեցած և ամբողջական առցանց գրախանութ: Բայց «հեշտ չէ» արտահայտությունը մեզ չխանգարեց անցնել ճանապարհը մինչև վերջ: Այդ ամենի արդյունքում այսօր արդեն Դուք կարող եք օգտվել bookmark.am առցանց գրախանութից:

Սա ամենևին չի նշանակում, որ հարթակն ավարտուն է: Այն անընդհատ թարմացվում է, որպեսզի դառնա առավել հարմարավետ և ժամանակակից: Եվ այդ գործընթացում շատ կարևոր է նաև Ձեր մասնակցությունը: Ցանկացած առաջարկի կամ բողոքի դեպքում խնդրում ենք անպայման կապնվել մեզ հետ:

Որպեսզի գնորդի համար գիրք ստանալ առավել հարմարավետ լինի, մենք ստեղծեցինք առաքման ճկուն համար: Այդ նպատակով մենք համագործակցում ենք Հայաստանի լավագույն լոգիստիկա ապահովող ընկերությունների հետ:

Այս բաժնում ավելի մանրամասն ներկայացրել ենք մեր առաքման համակարգը՝

Գնված ապրանքը ետ չի վերադարձվում… Ոչ, սա իհարկե կատակ էր և Հայաստանում այդքան տարածված այս արտահայտությունը մեզ մոտ չի գործում: Մենք մշակել ենք վերադարձի և փոխանակման քաղաքականություն, որը համապատասխանում է ՀՀ «սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքին: Հնարավոր է վերադարձնել ոչ միայն խոտանված, այլ նաև պատշաճ որակի գիրքը, եթե, օրինակ, գնելուց հետո 14 օրվա ընթացքում փոշմանել եք: Ցավոք հնարավոր չի լինի այն ընթերցել և վերադարձնել, քանի որ պատշաճ ապրաքնի վերադարձի դեպքում պետք է պահպանված լինի դրա ապրանքային տեսքը, օրինակ՝ փաթեթավորումը:

Անպայման ընթերցեք վերադարձի և փոխանակման պայմանները՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար՝

Դե, կարծում ենք՝ ժամանակն է այցելել կայք և զբոսնել մեր ստեղծած փոքրիկ աշխարհում: Այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ներքևում գնտվող բաժիններում:

Չմոռանաք նաև այցելել մեր սոցկայքեր և հետևել մեր էջերին, քանի որ բոլոր հետաքրքիր նորությունները կարող եք տեսնել հենց այնտեղ: Իսկ հետաքրքիր առաջարկություններին մենք միշտ սպասում ենք:

Սիրով՝ bookmark.am-ի թիմ

Պատասխանատու՝
Ռաֆայել Զարբաբյան ԱՁ
ՀՎՀՀ՝ 25397178
Հեռ. +(37455) 717904
Էլ. հասցե՝ zarbabyanr@gmail.com

Facebook Instagram Linkedin Vk

+(374) 77 809608
+(374) 44 809608

 +(374) 44 809608
 +(374) 44 809608

  • Առաքում
  • Վճարում
  • Կապ մեզ հետ
  • Գործընկերներին
  • Լրատվամիջոցներին
  • Մեր մասին
  • Գաղտնիություն
  • Համաձայնագիր
  • Վերադարձ և փոխանակում
  • Հաճախ տրվող հարցեր