Աքրամ Այլիսլի

Ադրբեջանցի գրող, դրամատուրգ, սցենարիստ և թարգմանիչ
(Ծնվ․ 1937)
Պատմվածքների ու վիպակների հեղինակ է։ Ադրբեջաներեն է թարգմանել Վասիլի Շուկշինի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Իվան Տուրգենևի և այլոց ստեղծագործություններից։ Արժանացել է Ադրբեջանի «Փառք» և «Անկախություն» շքանշաններին։
2007 թվականին ավարտել է «Քարե երազներ» ռեքվիեմ-վիպակը, որը պատմում է 1989 թվականին Բաքվում և 1919 թվականին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: