Ալիս Մանրո
Կանադացի գրող
(Ծնվ․ 1931)
Մանրոյի պատմվածքներում գործողությունները մեծ մասամբ ծավալվում են Օնտարիո նահանգի հարավ-արևմուտքում` Հուրոն շրջանում: Մանրոն ուսումնասիրում է մարդկային խճճված պատմություններ` դրանք ներկայացնելով պարզ արձակ ոճով: Նրա բազմաթիվ պատմվածքները հեղինակին ապահովել են մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի համբավը, իսկ Սինթիա Օզիքը նրան անվանել է «մեր Չեխով»: Իր ստեղծագործական երկար տարիների ընթացքում Ալիս Մանրոն արժանացել է բազմաթիվ մրցանակների. 2013 թ. Նոբելյան Գրական մրցանակի` «ժամանակակից կարճ պատմվածքի ժանրում վարպետության համար», 2009 թ.` Բուքերյան միջազգային մրցանակի` ստեղծագործական ամբողջ գործունեության համար: Բացի այդ` երեք անգամ արժանացել է Կանադայի Գլխավոր կառավարչի մրցանակին, 1996 թ. պարգևատրվել է Կանադայի Գրողների վստահության Մարիան Էնգել մրցանակով, իսկ 2004 թ.` Գրողների վստահության Ռոջըրս մրցանակով` «Փախուստի» համար: