Աննա Մառ
Ռուս արձակագիր, լրագրող, սցենարիստ
(1887 – 1917)
Աննա Մարի պատմվածքները լույս են տեսնում 1904 թվականին «Южный край» թերթում, որտեղ նա վարում էր ֆիլիետոնի բաժինը: Այդ ժամանակ էլ նա ընտրում է իր կեղծանունը. Աննան հրապուրված է բուդդիզմով՝ հատկապես բուդդիզմի կանոնիկ պոեզիայով, որտեղ Բուդդայի գլխավոր հակառակորդը չար աստվածություն Մարն էր, որը բառացիորեն նշանակում է սպանող, ոչնչացնող: Աննա Մար անունն է կրում նաև Գերհարդ Հաուպտմանի «Միայնակը» պիեսի հերոսուհին: