Աննա Թոդդ
Ամերիկացի կին գրող
(Ծնվ. 1989)
«New York Times» թերթի բեսթսելլեր «Հետո» վեպի հեղինակ: «Cosmopolitan» ամսագրի կողմից հռչակվել է որպես «իր սերնդի ամենամեծ գրական ֆենոմեն»: Աննան իր գրական գործունեությունն սկսել է «Wattpad» հավելվածում: 2013 թվականին հայտնվելով կայքում՝ «Հետո» վեպի էլեկտրոնային տարբերակը հավաքել է 1,5 միլիոնից ավելի ընթերցում: Տպագիր տարբերակը լույս է տեսել 2014 թվականին «Gallery Books»-ի հրատարակչությունում՝ 15 միլիոն օրինակ տպաքանակով: